Σελίδες

Τετάρτη 30 Απριλίου 2014

Εκδήλωση για την 99η επέτειο της Γενοκτονίας των Αρμενίων (Θεσσαλονίκη, Απρίλιος 2014)



Θεοφάνης Μαλκίδης 

Η ιστορία, το δίκαιο και η αλήθεια θα νικήσει

Μέρος της ομιλίας στην εκδήλωση για τα 99 χρόνια από τη Γενοκτονία των Αρμενίων  (Θεσσαλονίκη Απρίλιος 2014)

Νιώθω, διαχρονικά, ιδιαίτερη εκτίμηση για τον Αρμενικό Λαό. Πέρα από τις προσωπικές αναφορές, αφού στην ιδιαίτερή μου πατρίδα μεγάλωσα μαζί με πολλούς Αρμένιους φίλους, η επισήμανση αφορά την συνεισφορά των διανουμένων, της πνευματικής ηγεσίας, στον αγώνα ανάδειξης της Γενοκτονίας του Αρμενικού Έθνους. Χωρίς αυτούς τους ανθρώπους στην Αρμενία και τη Διασπορά η περιοχή αυτή που γνώρισε πολλά και συνεχή εγκλήματα, αλλά και ολόκληρος ο κόσμος θα μάθαινε τη συρρικνωμένη εκδοχή της Αρμενικής ιστορίας. Και το χειρότερο: θα γνώριζε την Νεοτουρκική και τη Κεμαλική της εκδοχή, δηλαδή το φασισμό, τον ολοκληρωτισμό και την ιδεολογία του θανάτου.

Ο Αγώνας όμως αυτός σε δύσκολους καιρούς και συνθήκες, έφερε αποτελέσματα. Οι αναγνωρίσεις της Γενοκτονίας από κράτη και φορείς, είναι αποτέλεσμα της συνέχειας, της συνέπειας και της σοβαρότητας που διακρίνει τους αγωνιστές της αναγνώρισης. Αρμένιους και χιλιάδες συνοδοιπόρους των Αρμενίων σε όλον τον πλανήτη.
Σύντομα ο Αρμενικός λαός και οι συμπαραστάτες του, ως αποτέλεσμα της σοβαρής προσπάθειας που κάνουν, θα δουν τους καρπούς της αγωνιστικότητάς τους. Κυρίως όμως θα νιώσουν τις ψυχές των εκατομμυρίων θυμάτων να αναπαύονται. Η ιστορία, το δίκαιο και η αλήθεια θα νικήσει!



Բանախօսութիւն

Օրուայ բանախօսն էր ընկերային գիտութեանց դասախօս փրոֆ. Թէոֆանիս Մալքիտիս, որ խօսեցաւ «Ցեղասպանութեան յուշ, թէ՞ յուշի ցեղասպանութիւն» նիւթին շուրջ, անդրադառնալով իր արդար իրաւունքներուն տիրանալու համար հայութեան տարած պահանջատիրական պայքարին, ինչպէս նաեւ հայրենի հողերէն հեռու ապրած օտարամոլութեան եւ ձուլումի դէմ տարուած յաջորդական սերունդներու պայքարին: Դասախօսը իր սահուն եւ գրաւիչ ոճով վառ պահեց հանդիսատեսներու ուշադրութիւնը:

Ան խօսելով ցեղասպանութեան մասին բացատրեց, թէ ազգի մը կրթութեան մաս պէտք է կազմէ ցեղասպանութեան մասին գիտութիւնը, ոչ միայն երիտասարդ սերունդներուն մէջ մարդկային արժէքները պահպանելու գաղափարը հասունցնելով, այլ նաեւ գործելով որպէս նմանօրինակ ոճիրներու կանխարգիլման միջոց: Ան խօսելով ցեղասպանութեան մերժումին դէմ քրէականացման գործընթացի մասին, դիտել տուաւ թէ այն ընկերութիւններէն ներս ուր հասկնալի չէ մարդկային տարրական իրաւունքներու յարգումը, միայն քրէական հետապնդումով կարելի է կասեցնել նման կեցուածքներ:


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ, ՔԱՅԼԱՐՇԱՒ ԵՒ ԴԱՓՆԵՊՍԱԿՆԵՐՈՒ ԶԵՏԵՂՈՒՄ ԹԵՍԱՂՈՆԻԿԷԻ ՄԷՋ




Երեքշաբթի, 29 Ապրիլ 2014 08:18


Դասաւորում - Յունահայ կեանք


1915ի Մեծ Եղեռնի զոհերու յիշատակին


Կիրակի 27 Ապրիլի առաւօտեան, «Վելիտիօ» սրահէն ներս տեղի ունեցած քաղաքական հանդիսութեան աւարտին, ժողովուրդը մասնակցեցաւ քայլարշաւի դէպի Գ. զօրաբանակի Անծանօթ Զինուորի յուշարձանը, ուր դափնեպսակներ զետեղուեցան


Կիրակի 27 Ապրիլի առաւօտեան ժամը 11ին, Թեսաղոնիկէի «Ի.Վելիտիս» խորհրդաժողովներու սրահէն ներս, հելլէն պետական-քաղաքական կեանքի ներկայացուցիչներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 99ամեայ տարելիցին նուիրուած քաղաքական ձեռնարկը։

Ներկայ գտնուեցաւ հելլէն կառավարութեան եւ վարչապետի ներկայացուցիչ պաշտպանութեան նախարարութեան քարտուղարը, ինչպէս եւ կրթութեան եւ կրօնից փոխ նախարար Գոնսթանտինոս Կիւլեքաս, Կեդրոնական Մակեդոնիոյ մարզպետի պաշտօնի թեկնածու Եանիս Իոաննիտիս, ինչպէս նաեւ հելլէն խորհրդարանի երեսփոխաններ՝ Քալաֆաթիս, Օրֆանոս, Եաթաղանա:

Ներկայ եղան եւ ողջոյնի խօսքերով հանդէս եկան մարզպետ պրն. Ափոսթոլոս Ծիծիգոսթաս, մարզպետ Եորղիոս Ցամասլիսի եւ Թեսաղոնիկէի քաղաքապետ պրն. Եանիս Պութարիսի ներկայացուցիչները, որոնք իրենց զօրակցութիւնը յայտնեցին հայութեան արդար իրաւունքները հետապնդող պայքարին, խստօրէն դատապարտելով Թուրքիոյ ուրացման քաղաքականութիւնը։


Ներկայ էին նաեւ Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի անդամ ընկ. Պետրոս Հալաճեան, Յունաստանի մօտ ՀՀ դեսպանորդ պրն. Մինաս Մարտիկեան, Թեսաղոնիկէի Թաղային Խորհուրդի ատենապետ պրն. Վարդգէս Գունտաքճեան եւ անդամներ, հայկական միութեանց ներկայացուցիչներ, Յունաստանի ցամաքային զօրքերու Գ. զօրաբանակի ղեկավարութիւնը եւ բարձրաստիճան զինուորականներ, Թեսաղոնիկէի մետրոպոլիտի ներկայացուցիչը, պոնտական միութիւններու ներկայացուցիչներ Թանիմանիտիս եւ Ափոսթոլիտիս, ինչպէս նաեւ մարզպետութեան ու քաղաքապետութեան ծառայողներ:

Օրուայ նախագահն էր Արթին Փափազեանը: Հ.Յ.Դ. Երիտասարդական Միութեան «Սողոմոն Թեհլիրեան» խումբի խօսքը արտասանեց ընկ. Ռաֆայէլ Վարդազարեան:

Ելոյթ ունեցաւ Թեսաղոնիկէի մետրոպոլիտի հովանաւորութեան տակ գործող պատանեկան երգչախումբը:


Բանախօսութիւն

Օրուայ բանախօսն էր ընկերային գիտութեանց դասախօս փրոֆ. Թէոֆանիս Մալքիտիս, որ խօսեցաւ «Ցեղասպանութեան յուշ, թէ՞ յուշի ցեղասպանութիւն» նիւթին շուրջ, անդրադառնալով իր արդար իրաւունքներուն տիրանալու համար հայութեան տարած պահանջատիրական պայքարին, ինչպէս նաեւ հայրենի հողերէն հեռու ապրած օտարամոլութեան եւ ձուլումի դէմ տարուած յաջորդական սերունդներու պայքարին: Դասախօսը իր սահուն եւ գրաւիչ ոճով վառ պահեց հանդիսատեսներու ուշադրութիւնը:

Ան խօսելով ցեղասպանութեան մասին բացատրեց, թէ ազգի մը կրթութեան մաս պէտք է կազմէ ցեղասպանութեան մասին գիտութիւնը, ոչ միայն երիտասարդ սերունդներուն մէջ մարդկային արժէքները պահպանելու գաղափարը հասունցնելով, այլ նաեւ գործելով որպէս նմանօրինակ ոճիրներու կանխարգիլման միջոց: Ան խօսելով ցեղասպանութեան մերժումին դէմ քրէականացման գործընթացի մասին, դիտել տուաւ թէ այն ընկերութիւններէն ներս ուր հասկնալի չէ մարդկային տարրական իրաւունքներու յարգումը, միայն քրէական հետապնդումով կարելի է կասեցնել նման կեցուածքներ:





Քայլարշաւ


Ձեռնարկին աւարտին քայլարշաւ տեղի ունեցաւ դէպի Գ. Զօրաբանակի Անծանօթ Զինուորի յուշարձանը, ուր դափնեպսակներ զետեղեցին՝

- Յունաստանի մօտ ՀՀ դեսպանորդ պրն. Մինաս Մարտիկեան

- Թեսաղոնիկէի մարզպետ Ափոսթոլոս Ծիծիգոսթասի ներկայացուցիչը,

- Թեսաղոնիկէի փոխ մարզպետ պրն. Ցամասլիսի ներկայացուցիչը,

- Թեսաղոնիկէի քաղաքապետ Իոաննիս Պութարիսի ներկայացուցիչը,

- Գ. Զօրաբանակի հրամանատար զօրավարը,

- Նէափոլիի քաղաքապետութեան ներկայացուցիչը,

- հայ գաղութի կողմէ Խրիսթոս Սվազլեանը:



Պաշտօնական արարողութեան աւարտին Թեսաղոնիկէի հայ գաղութը «Զաքարեան» կեդրոնէն ներս հիւրասիրեց օրուայ բանախօս փրոֆէսէօրը, երկար զրուցելով եւ օգտակար քննարկումներ կատարելով իր հետ:

Նշենք, որ Հինգշաբթի Ապրիլ 24ի առաւօտուն, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցած էր Թեսաղոնիկէի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, մարզային եւ քաղաքապետական բարձրագոյն ներկայացուցիչներու մասնակցութեամբ, գլխաւորութեամբ Թեսաղոնիկէի քաղաքապետ Իանիս Պութարիսի:

99th anniversary of the Armenian genocide

The Armenian National Committee of Greece held an event at the I. Vellidis conference centre in Thessaloniki, northern Greece, to commemorate the 99th anniversary of the Armenian genocide.

Following a keynote speech by Dr Theofanis Malkidis, the members of the committee and community members held a walk to the monument of heroes of the Third Army Corps, where they laid wreaths.

Η κεντρική εκδήλωση για τη Γενοκτονία των Αρμενίων στη Θεσσαλονίκη



Κυριακή 27 Απριλίου 2014


Ώρα 11.30΄: Κεντρική εκδήλωση της Αρμενικής Εθνικής Επιτροπής για την 99η επέτειο της Γενοκτονίας των Αρμενίων στο Συνεδριακό Κέντρο «Ι. Βελλίδης» .


- Χαιρετισμοί από τους κ.κ.: Εκπρόσωπο του Πρωθυπουργού και της Κυβέρνησης, Πρέσβη της Δημοκρατίας της Αρμενίας, Περιφερειάρχη Κεντρικής Μακεδονίας, Αντιπεριφερειάρχη Μητροπολιτικής Ενότητας Θεσσαλονίκης, Δήμαρχο Θεσσαλονίκης και εκπρόσωπο της Αρμενικής Νεολαίας.


- Ομιλία του κ. Θεοφάνη Μαλκίδη, με θέμα: “Μνήμη Γενοκτονίας ή Γενοκτονία της Μνήμης; Ο αγώνας για την αναγνώριση της Γενοκτονίας των Αρμενίων και την επαναφορά της Αρμενικότητας”.