Απόσπασμα της ομιλίας του Θ. Μαλκίδη στο Παγκόσμιο Φόρουμ ενάντια στη Γενοκτονία που οργανώθηκε από την Δημοκρατία της Αρμενίας. Γερεβάν 22-23 Απριλίου 2015.
Θα πρέπει να ευχαριστήσω για την πρόσκληση τη Δημοκρατία της Αρμενίας, όπως και την Αρμενική Εθνική Επιτροπή Ελλάδας, που μου δίνει τη δυνατότητα να λάβω μέρος στο Παγκόσμιο Φόρουμ ενάντια στη Γενοκτονία, με αφορμή τη συμπλήρωση εκατό ετών από το μαζικό έγκλημα που στοίχισε τη ζωή σε 1.500.000 συνανθρώπους μας. Είναι τιμή αλλά και μεγάλο χρέος να βρίσκεται ένας Έλληνας στο Γερεβάν.
Το ίδιο ένιωσα και πριν λίγα χρόνια, όταν με αφορμή
το συνέδριο για τη Σύμβαση και την Πρόληψη της Γενοκτονίας βρέθηκα στην Αρμενική πρωτεύουσα και φύτεψα ένα δέντρο στο μνημείο της Γενοκτονίας. Με ανάλογες πράξεις μπορεί ένας Έλληνας, ένας άνθρωπος να νιώσει πολλά. Συναισθήματα που οι δολοφόνοι Νεότουρκοι και Κεμαλικοί θέλησαν μαζί με τους ανθρώπους να τα εξαφανίσουν.
Επίσης, οφείλω να ευχαριστήσω το Κοινοβούλιο της Αρμενίας για την πρόσφατη αναγνώριση της Γενοκτονίας των Ελλήνων και των Ασσυρίων. Ήταν μία σημαντική και αναγκαία κίνηση. Τώρα μπορούμε να βαδίσουμε με άλλη δυναμική.
Το ζήτημα της μαζικής δολοφονίας - είμαι ένας απόγονος των διασωθέντων του Ελληνικού Ολοκαυτώματος- μας αφορά πλέον όλους. Αρμένιους, Ασσύριους, Έλληνες, όλη την Οικουμένη. Και επειδή είναι ένα πανανθρώπινο αίτημα, θα λάβει σύντομα τη θέση που του αξίζει στην ανθρώπινη και πολιτική ιστορία. To έδειξε και η αναφορά του προέδρου της Δημοκρατίας της Γερμανίας μιλώντας για το ζήτημά μας. Αναγνώρισης, δικαίωσης, αποκατάστασης, επανόρθωσης. Μετά τη Σταύρωση έρχεται η Ανάσταση, μετά το σκοτάδι το φως, μετά τη δολοφονία, η αναγέννηση.
Ακούστε τη συνέντευξη του Θ. Μαλκίδη για τη Γενοκτονία των Αρμενίων στο Ραδιοφωνικό σταθμό Μάξιμουμ FM
Երկուշաբթի, 27 Ապրիլ 2015
Երեւանի մէջ կը գումարուի «Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան» միջազգային խորհրդաժողովը
Դասաւորում - Հայաստան-Արցախ
Յունաստանէն կը մասնակցի միջազգային գիտութեանց փրոֆ. Թէոֆանիս Մալքիտիս, որ կազմակերպման մասին տեղեկութիւններ փոխանցեց «Ազատ Օր»ին
Ուժական եւ գիտական բարձր մակարդակով անցաւ խորհրդաժողովի առաջին օրը Երեւանի մէջ։ Ապրիլ 22 եւ 23ին երկօրեայ խորհրդաժողովը կը համախմբէ աւելի քան 600 մասնակիցներ՝ մօտ 50 երկիրներէ:Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ապա ողջունեցին Գարեգին Բ. Վեհափառը հայրապետը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակեանը, ՀՀ արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանը, Եւրոպայի խորհուրդի գլխաւոր քարտուղար Թորբիորն Եակլանտ, Ցեղասպանագէտներու միջազգային ընկերակցութեան նախագահ Տանիէլ Ֆեյերստայնը:
Ֆորումի ընթացքին քննարկուեցան միջազգային իրաւունքի ծիրէն ներս մարդկութեան հանդէպ յանցագործութիւններու կանխարգիլման միջոցներու զարգացման, ցեղասպանութիւններու հետեւանքներու վերացման եւ պատասխանատուութեան խնդիրներուն վերաբերող հարցեր:
Նիստերուն կը նախագահեն միջազգային իրաւունքի յայտնի մասնագէտներ Լուիզ Մորենօ Օքամպօ, Ճեֆրի Ռոպերտսոն, քաղաքական գործիչներ Ֆրանսայի Ժողովրդական շարժման միութիւն կուսակցութեան անդամ Փաթրիկ Տեւեճեանը, Մարդասիրական օգնութիւն բարեգործական կազմակերպութեան հիմնադիր ու գործադիր տնօրէն, պարոնուհի Քարոլայն Քոքս, Հայաստանի ազգային հերոս եւ այլ անձնաւորութիւններ։ Զեկոյցներով հանդէս կու գան միջազգային իրաւունքի ականաւոր մասնագէտներ, յայտնի պատմաբաններ, ցեղասպանագէտներ, որոնց կարգին Ֆրանք Չոք, Ուիլիամ Շապաս, Իսրայէլ Չարնի, Ռակըպ Զարաքօլու, Մայքլ Պոլանտեր, Ռոճեր Սմիթ, Հենրի Թերիօ, Ճենգիզ Աքթար, Եաիր Աուրոն:
Խորհրդաժողովի մասնակիցները երէկ առաւօտուն բարձրացան Ծիծեռնակաբերդ, յարգանքի տուրք մատուցանելով Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին։ Խորհրդաժողովի աշխատանքներուն կից նախատեսուած են այցելութիւններ եւ հանդիպումներ Հայաստանի մէջ։
Հելլէն խորհրդարանի նախագահ՝ Զոյի Գոսթանտոփուլուի ելոյթը
Խորհրդաժողովի երկրորդ օրուան ընթացքին, այսօր Հինգշաբթի 23 Ապրիլի առաւօտուն ֆորումի բեմէն ելոյթ ունեցաւ Յունաստանի խորհրդարանի նախագահ տիկ. Զոյի Գոսթանտոփուլու, նշելով, թէ հայոց ցեղասպանութիւնը պէտք է ճանչցուի ՄԱԿ¬ի անդամ բոլոր պետութիւններու խորհրդարաններուն կողմէ։ «Ցեղասպանութիւնը յիշելը ոչ միայն հայ ժողովուրդի իրաւունքն է, այլ նաեւ մարդկութեան պարտականութիւն, պարտք է ապագայ սերունդներուն նկատմամբ։ Յուշը կանխարգիլման մեքանիզմ է։ Մենք պարտաւոր ենք յիշեցնել որ ցեղասպանութիւնը ամենավայրագ յանցագործութիւնն է։ Լրջօրէն պէտք է ընդդիմանալ օտարատեացութեան, ընդդիմանալ բոլոր վատ երեւոյթներուն»։